Լրահոս

27.02.2010 12:03

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը Հաիթիին ՀՀ օգնության ծանուցագիրն է փոխանցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Փետրվարի 26-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի' Մարդասիրական օգնության և արտակարգ իրավիճակների հարցերով տեղակալ Ջոն Հոլմսի հետ:

Հանդիպմանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է փոխանցվել ՀՀ կառավարության կողմից Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացմանն նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացված 100.0 հազար ԱՄՆ դոլար բանկային ծանուցագիրը:

Դեսպան Կարեն Նազարյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ կառավարության ընդունած համապատասխան որոշման'հատկացվող գումարը ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի միջոցով ուղղվելու է Հայիթիի երկրաշարժից տուժածների ժամանակավոր կացարանների, ոչ պարենային իրերի, սննդի և առողջապահական կարիքների ապահովմանը: Նա նաև նշել է, որ չնայած առկա ֆինանսատնտեսական դժվարություններին' ՀՀ կառավարությունը մեծապես կարևորել է Հայիթիի երկրաշարժից տուժածներին աջակցության տրամադրումը' հաշվի առնելով Հայաստանի 1988թ.-ի աղետալի երկրաշարժի փորձը և առհասարակ նման իրավիճակում միջազգային հանրության կողմից օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Գլխավոր քարտուղարի տեղակալը իր հերթին կարևորել է ինչպես Հայաստանի ուղղակի օժանդակությունը, այնպես էլ որպես ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների կենտրոնական հիմնադրամի դոնոր երկիր անուղղակի մասնակցությունը երկրաշարժի առաջին օրերի ընթացքում:

Պրն.  Հոլմսի խնդրանքով' դեսպան Կ. Նազարյանը տեղեկացրել է 1988թ. երկրաշարժի աղետի գոտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքների մասին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հետագա համագործակցության հետ կապված հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։