Լրահոս

08.08.2018 11:07


Դիմակավորված անձը դանակի սպառնալիքի տակ թալանել է մթերային խանութը

Դիմակավորված անձը դանակի սպառնալիքի տակ թալանել է մթերային խանութը

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ու ձեռնոցներով ներս է մտել Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի թիվ 5 հասցեում գործող մթերային խանութ, որտեղ էլ դանակի սպառնալիքի տակ վաճառողուհուց՝ Արմավիրի բնակիչ, 35-ամյա Մարիաննա Կարապետյանից պահանջել պարանոցի ոսկյա շղթան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա, տեսնելով, որ վաճառողուհին հրաժարվում է կատարել պահանջը, ձեռքով քաշել և պոկել է շղթան, սակայն այն չի կարողացել տանել, քանի որ ընկել է, որից հետո դանակի սպառնալիքի տակ խանութի դրամարկղից հափշտակել է մոտ 250 հազար դրամ և դիմել փախուստի:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը