Թուրքիայի խորհրդարանն ԱՄՆ–ից պահանջում է դադարեցնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քննարկումը
Ինչպես տեղեկացնում է «АНС» հեռուստաալիքը, Թուրքիայի խորհրդարանն ուղերձ է հղել ԱՄՆ Կոնգրեսին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը դադարեցնելու պահանջով։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների ստորագրությամբ հաստատված հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ բանաձևի քննարկումը չի բխում ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ Հայաստանի, ո՛չ Թուրքիայի շահերից, և այդ քայլը կկասեցնի նոր սկսված հայ-թուրքական երկխոսությունը։ Համաձայն թուրքական ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունների՝ փաստաթղթում նաև ընդգծված է, որ պատմական նման հարցերը չպետք է քննարկվեն քաղաքական գործիչների կողմից։
-Մենք հավատում ենք, որ Կոնգրեսի անդամները չեն քննարկի այս ծանր պատմական հարցերը, որոնք կարող են վնաս հասցնել տարածաշրջանում առանց այդ էլ փխրուն խաղաղությանը։ Մենք հույս ունենք, որ ամերիկյան օրենսդիրները կրկին կվերանայեն իրենց վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը քվեարկության է դնելու Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-ին իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Քննարկումը խոչընդոտելու համար Անկարան Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մուրադ Մերջանի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկել Վաշինգտոն։

Ըստ «Trend»-ի