Լրահոս

07.08.2018 20:32


Տիգրանաշենի ոլորաններում ճակատ-ճակատի բախվել են Niva-ն ու КамАЗ-ը. կան զոհեր

Տիգրանաշենի ոլորաններում ճակատ-ճակատի բախվել են Niva-ն ու КамАЗ-ը. կան զոհեր

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխավան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 35 CZ 554 համարանիշի և КамАЗ մակնիշի 35 ԼZ 078 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:

Փաստի առթիվ մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները Niva-ի միջից են եղել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը