Լրահոս

09.02.2011 00:04


ԱԳՆ. «Դիվանագիտական դպրոցը դասական կրթօջախ չէ»

ԱԳՆ. «Դիվանագիտական դպրոցը դասական կրթօջախ չէ»

ՀՀ ԱԳՆ մամլո  խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է  քաղաքացի Արտակ Բեգլարյանի facebook-ի իր էջում տեղադրված այն հայտարարությունը, որ ԱԳՆ խախտում է Սահմանադրությունը' մերժելով ԱԳՆ դիվանագիտական դպրոցում ուսանելու նրա իրավունքը։

«Հարգելի Արտակ Բեգլարյանի հրապարակումը՝ մարդկայնորեն որքան էլ հասկանալի և հուզիչ, տեղիք է տվել տարաբնույթ մեկնաբանությունների:

Իրականությունը հետեւյալն է. ԱԳՆ  նորաստեղծ դիվանագիտական դպրոցում չկան տեխնիկական հնարավորություններ՝ հավասար պայմաններ ապահովելու սահմանափակ կարողություններով քաղաքացիների ոչ միայն կրթության, այլև ընդունելության և ավարտական գրավոր քննությունների համար:

Հարկ է հաշվի առնել նաև, որ դիվանագիտական դպրոցը դասական կրթօջախ չէ՝ բառի ակադեմիական իմաստով, այլ՝ պրակտիկ մասնագիտացված հաստատություն, որի նպատակն է ԱԳՆ կադրերի՝ դիվանագետների պատրաստումը, իսկ դիվանագիտական ծառայությունն իր բնույթով, ինչպես զինվորական ծառայությունը, ունի որոշակի սահմանափակումներ։ Մարդկայնորեն խորապես հասկանալի հույզերի հաշվին շահարկումներն արդարացված չեն»,-ասել է Տ. Բալայանը։

Այս խորագրի վերջին նյութերը