Լրահոս

27.02.2010 10:30


Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյա. «Հայաստանից եկած պատգամները շփոթեցնող են»

«Հուրիեթ» թերթը, հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ Անկարան բավարարված չէ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների մասին Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից պաշտոնական Երևանի տրամադրած երաշխիքներով:
Ըստ Թուրքիայի՝ Հայաստանի ներկա կեցվածքը խոչընդոտում է երկու երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ բանակցությունները և դիվանագիտական կապեր հաստատելու նպատակով ստորագրված արձանագրությունների սկզբունքները: Անկարան նաև մտահոգ է այն իրողությամբ, որ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է մի օրենք, որը կհեշտացնի երկիրը միջազգային դաշինքներից հետ քաշելու գործընթացը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնատարներից մեկը, ով չի ցանկացել իր ինքնությունը բացահայտել, ուրբաթ օրը հայտնել է, որ Հայաստանից եկած պատգամները շփոթեցնող են:

 

Այս խորագրի վերջին նյութերը