Սումգաիթյան ոճրագործության դեմ բողոքի ցույց Վաշինգտոնում
Փետրվարի 26-ին Վաշինգտոնի տարածաշրջանի հայ երիտասարդությունը ոտքի էր ելել իր ընդվզումը հայտնելու 22 տարի առաջ Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործության դեմ: Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը և բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թևերը, մի քանի տասնյակ մարդ, հավաքվել էին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև և պահանջում էին դատապարտել Սումգայիթի ոճիրը: Նրանց կարգախոսները կոչ էին անում «Սումգայիթի ցեղասպանությունը ոճիր է մարդկության հանդեպ», «Ազատություն Լեռնային Ղարաբաղին», «Ճշմարտություն Սումգայիթի ոճրագործության մասին», «Սումայիթի հանցագործները ցայսօր անպատիժ են» և այլն:
Ցույցի մասնակիցները, որոնցից շատերը Սումգայիթյան ողբերգության պահին նույնիսկ չէին ծնվել, բացականչում էին «Մենք դատապարտում ենք հայերի ջարդերը Ադրբեջանում»: Նրանք հավատում են, որ Սումգայիթը սկիզբ դրեց Արցախյան ազատագրական պայքարի հետագա արյունալի իրադարձություններին: Ցուցարարներիը պահանջում էին պատժել Սումգայիթի և դրան հաջորդած Բաքվի, Կիրովաբադի, Շահումյանի, Մարաղայի և այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպած և իրագործած անձանց, դադարեցնել հակահայ իստերիան Հայաստանի և Լեռնային ղարաբաղի նկատմամբ: