Լրահոս

05.08.2018 20:07


«Լաստիվեր» հանգստյան գոտում արշավախմբի անդամներից մեկը կորել է

«Լաստիվեր» հանգստյան գոտում արշավախմբի անդամներից մեկը կորել է

Օգոստոսի 5-ին, ժամը 17:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան համայնքի «Լաստիվեր» հանգստյան գոտում 15 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից մեկը կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18:00-ի սահմաններում փրկարարները վերոնշյալ տարածքում հայտնաբերել են քաղաքացի Հ. Դ.-ին (2001 թ.):

Այս խորագրի վերջին նյութերը