Լրահոս

05.08.2018 11:28


ՃՏՊ Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

ՃՏՊ Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 23:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հանրակացարանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավիթ Անհաղթի և Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում բախվել են «Honda Fit» (վարորդը՝ Վ. Ա.) և «Nissan Tiida» (վարորդը՝ Կ. Զ.) մակնիշերի ավտոմեքենաները: «Honda Fit» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ, որտեղ անցնելով համապատասխան բուժզննում՝ դուրս է գրվել: «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (ինքնությունը չի հաջողվել պարզել) հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը