Լրահոս

05.08.2018 10:36


Մահափորձ է կատարվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ (տեսանյութ)

Մահափորձ է կատարվել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ (տեսանյութ)

Կարակասում՝ Բոլիվարական ազգային գվարդիայի ստեղծման 81-ամյակի առթիվ տոնակատարության ժամանակ, պայթյուն է որոտացել այն պահին, երբ ելույթ էր ունենում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Ինչպես հայտնում է BBC-ն, պետության ղեկավարի խոսքը հեռարձակվել է ուղիղ եթերում։

Կադրերում երևում է, թե ինչպես է խուճապ սկսվում հավաքվածների շրջանում։ Մադուրոն ընդհատում է խոսքը և իր կնոջ հետ զարմացած վերև նայում, այնուհետև կադրերում հայտնվում են փախուստի դիմող զինվորականները, իսկ նախագահին տարհանում են։

Կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսը հաստատել է, որ երկրի առաջնորդի դեմ մահափորձ է կատարվել։ Հարձակվողներն օգտագործել են պայթուցիկով դրոն, որը գործի է դրվել բեմահարթակի մոտ։

Մադուրոն չի տուժել, վիրավորվել են գվարդիայի 6 սպաներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը