Լրահոս

04.08.2018 18:18


Վրաերթի են ենթարկվել 17-ամյա, 58-ամյա, 72-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 17-ամյա, 58-ամյա, 72-ամյա քաղաքացիներ

Օգոստոսի 3-ին, ժամը 23.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիբոյեդովի և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 3-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քաղցրաշեն-Այգեպատ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 58-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես E350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակի Ս.Ավետիսյան փողոցի սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը