Լրահոս

26.02.2010 17:25


Կասեցվել է թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ

Փետրվարի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Թեհրան-Երևան-Մոսկվա-Բանգկոկ  տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ:

«Զվարթնոց» օդանավակայանում  երկու ուղևորների ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերվել են 9 աէրոզոլի տարաների մեջ թաքցված  3 կգ քաշով «մետամֆետամին» տեսակի  ծանր թմրանյութ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:

  ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն 

Այս խորագրի վերջին նյութերը