Լրահոս

03.08.2018 16:58


Իսակովի պողոտայում բախվել են Toyota Land Cruiser-ը, Mercedes-ները, BMW X5-ը, Nissan March-ը, Opel Astra-ն և Ford Transit-ը

Իսակովի պողոտայում բախվել են Toyota Land Cruiser-ը, Mercedes-ները, BMW X5-ը, Nissan March-ը, Opel Astra-ն և Ford Transit-ը

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Ford Transit մակնիշի 35 RՍ 348 համարանիշի, Nissan March մակնիշի 35 ԼR 125 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 NG 647 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ZS 271 համարանիշի, BMW X5 մակնիշի 10 TM 100 համարանիշի, Toyota Land Cruiser Prado մակնիշի 090 ԼA 01 համարանիշի և Mercedes մակնիշի 07 CL 077 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ճանապարհին թափված հողը, ու վարորդներն ընկել են սահքի մեջ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը