«ՀայՌուսգազարդը» ներկայացվում է որպես բոբո, ագրեսիվ, ֆաշիստական կեցվածք ունեցող
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բնական գազի սակագնի բարձրացման հարցի քննարկման ժամանակ «ՀայՌուգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ վերջերս հասարակությանն իրենց ընկերությունը ներկայացվում է որպես բոբո, ագրեսիվ, ֆաշիստական կեցվածք ունեցող, սակայն իրականում, եթե սակագինը չբարձրացնելու տարբերակ լիներ, ապա անպայման կդիմեին ա՛յդ տարբերակին։
-95-96 թվականներին տնտեսական ճգնաժամից դուրս գալու միակ գրավականը եղել է այն, որ այն ժամանակ կառավարիչների թիմը համարձակություն է ունեցել հայտարարել մի սակագին, որն ԱՊՀ-ում եղել է 6 անգամ ավելի, իսկ գնողունակությունը եղել է շատ ավելի վատ։ Վճռականությո՛ւն է եղել, որ դեֆիցիտ էներգետիկ երկրից մենք դարձել ենք ավելցուկային և այդ պահն անցել ենք։ Չի՛ կարելի մի ձեռնարկություն պահել ի հաշիվ մյուսի,- ասել է Կ. Կարապետյանը՝ հավելելով.
-Բոլորին թվում է, որ եթե «Հայռուսգազարդին» զսպենք, Վիվա Սելին զսպենք, մյուսին զսպենք, բերենք սնանկ վիճակի, երկիրը դրանից կհարստանա։ Սկզբունքորեն սխալ է։ Երկիրը հարուստ է, երբ մե՛նք ենք հարուստ, Վիվա Սելը, Զանգեզուրը, մյուսն է հարուստ։ Այլ խնդիր է, որ մեր մոնոպոլ, չափից ավելի ցանկությունները հանձնաժողովը պետք է զսպի։ Բայց ես պնդում եմ՝ մենք այդպիսի ցանկություն էլ չենք ունեցել։
Կ. Կարապետյանը նաև նշել է, որ այսքան տարիների ընթացքում իրենց շահութաբաժնից սեփականատիրոջը բաժին չեն հանել. ողջ շահույթն ուղղվել է համակարգ, իսկ հարկ վճարողների ցուցակում «ՀայՌուսգազարդն» առաջինն է։
-Ես՝ որպես մենեջեր, գուցեև բավականություն եմ ստանում, որ մենք առաջին հարկատուն ենք, բայց երբ ծառայություն մատուցողն առաջին հարկատուն է լինում, մեր երկիրը մտածելու խնդիր ունի,- հայտարարել է Կ. Կարապետյանը,- երկրի գնողունակությունը մեզ անհանգստացնում է, մեր բաժանորդն անհանգստացնում է, մենք այնքան անտրամաբանական չենք, որ այդ շուկայով չանհանգստանանք, այսինքն՝ մենք ուզում ենք այսքան տոկոս, խնդիր չկա. ուզում են վերցնեն, ուզում են՝ չվերցնեն։ Ո՛չ, այդ ցանկության մեջ մենք այդպիսի «տուպոյ ագրեսիվություն» չունենք, որ այնպիսի մի թիվ դնենք, որ վաղը ոչ մեկը չառնի։
Ի դեպ, 2 օր առաջ Կ. Կարապետյանը գիտությունների դոկտորի աստիճան է ստացել, ինչի կապակցությամբ այսօր ՀԾԿՀ-ի անդամները ծափահարություններով շնորհավորել են նրան։

7or.am