Լրահոս

26.02.2010 17:11

Ապրիլի 1-ից ջրի սակագինն էլ կբարձրանա

Ապրիլի 1-ից ջրի սակագինն էլ կբարձրանա

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝  փետրվարի 26-ի երկրորդ նիստում քննարկվել են «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի, «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի և «Նոր ակունք» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման  սակագների սահմանման մասին հարցերը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է.

1. «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման համար 172,2 դրամ սակագին՝ ներառյալ ԱԱՀ-ն:

2. «Լոռի-ջրմուղկոյուղի » փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման   համար 180,98 դրամ սակագին՝ ներառյալ ԱԱՀ-ն:

3. «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման   համար 202,63 դրամ սակագին՝ ներառյալ ԱԱՀ-ն:

Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2010 թվականի ապրիլի 1-ից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։