Լրահոս

26.02.2010 16:49


Չեխիայի Լեդիցե գյուղում ադրբեջանցիների կազկերպած միջոցառումը տապալման եզրին է

Երեկ Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը' Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի, «Արմենիա» ակումբի նախագահ Տիգրան Աբրահամյանի, «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի ուղեկցությամբ այցելել է ' Չեխիայի Լեդիցե գյուղ, որտեղ այսօր  Ադրբեջանի դեսպանության, «Հեյդար Ալիեվ» հիմնադրամի եւ Չեխայում գործող «Ազեր-չեխ» միության նախաձեռնությամբ կազմակերպվելու է Խոջալուի դեպքերին նվիրված միջոցառում:

Դեսպան Հովակիմյանը հանդիպել է Լեդիցեի գյուղապետ Ժոզեֆ Կլիմայի եւ Լեդիցե հուշահամալիրի տնօրեն Միլոշ Չերվենցլի հետ: Նա ներկայացրել է Խոջալուի իրադարձությունների իրական պատկերը, ցույց է տվել այն կեղծ լուսանկարները, որոնք օգտագործում է ադրբեջանական կողմը' իբրեւ Խոջալուի դեպքերի փաստական ապացույց:   

Լեդիցեի գյուղապետը տեղեկացրել է, որ Չեխիայի մշակույթի նախարարը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը:  Հուշահամալիրի տնօրենն էլ հավաստիացրել է, որ ադրբեջանցիներին չի թույլատրվի որեւէ հակահայկական ելույթ հնչեցնել:

Միջոցառմանը ադրբեջանցիները պատրասվում էին ցուցադրել իբրեւ թե Խոջալուի դեպքերը պատկերող լուսանկարներ, նաեւ կազմակերպել հյուրասիրություն, որն ըստ չեխական կողմի' ամենիս շատն է հետաքրքրել կազմակերպիչներին: Ազերիները, հատկապես, հյուրասիրության թույլտվություն են խնդրել հուշահամալիրի տնօրենից եւ ըստ գյուղի բնակիչների վկայության միջոցառման հրավիրյալներին հատկպես փորձել են գայթակղել ճոխ հյուրասիրության խոստումներով:

Այս խորագրի վերջին նյութերը