Լրահոս

26.02.2010 16:04


«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի կարիերան հնարավոր է՝ վտանգվի

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրենի կարիերան հնարավոր է՝ վտանգվի

-Մենք որևիցե ցանկություն չունենք սակագին փոխելու, որևէ ցանկություն չունենք մեր սպառողների կյանքը բարդացնելու. մենք ընդամենը արձագանքում ենք այս փոփոխություններին,- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից բնական գազի սակագնի բարձրացումից հետո հայտարարել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ սակագնի բարձրացման անհրաժեշտությունը պայմանավորված է 4 գործոնով՝ գազի միջազգային գնի թանկացում, դոլար-դրամ փոխարժեքի փոփոխություն, շուկայի անկում, «ՀայՌուսգազարդ»-ի ներդրումների արձագանքում։

-Արձագանքման ժամանակ մենք՝ որպես ՀՀ քաղաքացի, զո՞ւսպ ենք եղել մեր սպասումների, մեր ակնկալիքների մեջ, թե՞ ոչ։ Խոսքով ինձ հավատացեք՝ այո՛։ Եթե հարց լինի, կարող ենք թվաբանությունը ցույց տալ,- ասել է Կ. Կարապետյանը։

Նշենք, որ «ՀայՌուսգազարդն» իր հայտում ամսական մինչև 10,0 հազ խմ սպառողներին վաճառվող բնական գազի սակագինն առաջարկել էր բարձրացնել մինչև 136 հազ դրամ, սակայն ՀԾԿՀ-ն այն սահմանեց 132 հազ դրամ սպառված յուրաքանչյուր հազ խմ բնական գազի համար, ներառյալ ԱԱՀ-ն, իսկ ամսական 10,0 հազ խմ և ավելի սպառողներին վաճառվող, 7900 կկալ/խմ ջերմարարություն ունեցող բնական գազի սակագինն առաջարկել էր բարձացնել մինչև 256 ԱՄՆ դոլար, սակայն ՀԾԿՀ-ն սահմանեց 243. 13 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սպառված յուրաքանչյուր հազ խմ բնական գազի համար, ներառյալ ԱԱՀ-ն։

Կ. Կարապետյանը նշել է, որ սա մեկ տարվա համար սահմանված սակագին է, և 2011թ. ապրիլի 1-ից բնական գազի գինը կփոխվի, թե ոչ՝ այսօր կանխատեսելն անհեռանկարային գործ է։

Հարցին՝ գոհացնո՞ւմ է իրեն հանձնաժողովի սահմանած սակագինը, Կ. Կարապետյանը պատասխանել է.

-Հավատացե՛ք՝ ես՝ որպես մենեջեր, այս տարի սակագինը պաշտպանելու հարցում եղել եմ շատ ավելի պակաս ագրեսիվ և հետևողական, քան պետք է լինեմ։

«Հետևաբար հնարավո՞ր է, որ Ձեր կարիերայի վրա դա ազդի՝ հիմնադիրները որոշեն, որ լավ չեք պաշտպանել ընկերության շահերը»,- «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենին հարցրել են լրագրողները.

-Հնարավոր է,- երկար դադարից հետո ասել է Կ. Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը