Լրահոս

08.02.2011 17:54


Շիրակ Թորոսյան. «Ջավախքցիների մասով օրենքի սահմանափակումները պետք է վերացվեն»

Շիրակ Թորոսյան. «Ջավախքցիների մասով օրենքի սահմանափակումները պետք է վերացվեն»

Այսօր՝ ԱԺ հայտարարությունների ժամին, ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը բարձրաձայնել է ջավախքցիների մտահոգությունը։ ԱԺ-ի կողմից «Մաքսային օրենսգրքում» կատարված լրացման համաձայն՝ օտարերկրյա անձանց կողմից ժամանակավոր մաքսային կարգով ներմուծվող ավտոմեքենաների բացթողումը թույլատրվում է ոչ ավելի, քան 90 օրով։

-Փաստորեն, սրանով մեր Ջավախքի բնակչությունը մեքենայով ևս կարող է մնալ Հայաստանում ոչ ավելի, քան 90 օր, բայց խնդիրն այն է, որ մաքսային ծառայությունները որոշել են, որ այդ 90 օրը ջավախքցիներին տրամադրելու են 15 օրը մեկ՝ 6 անգամով, որով ստացվում է, որ ջավախքցին Հայաստանում կարող է գտնվել իր մեքենայով 15 օրից ոչ ավելի, որից հետո պետք է հատի սահմանը։ Ես այսպիսի մի հարց եմ տալիս՝ ջավախքցի ուսանողը, որ կրթություն է ստանում, սովորում է Հայաստանի բուհերից մեկում և մեքենայով է եկել Հայաստան, ի՞նչ պետք է անի՝ 15 օրը մեկ պետք է հատի՞ սահմանը, 90 օրից հետո գնա, նորից կացության կարգավիճակ վերցնի, բայց այլևս չկարողանա՞ մեքենայով մնալ Հայաստանում։ Ես կարծում եմ, որ պետք է շարունակվի բարի ավանդույթը, և ջավախքցիների մասով օրենքի սահմանափակումները պետք է վերացվեն,-հայտարարել է Շ. Թորոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը