Լրահոս

01.08.2018 14:23


28-ամյա զինծառայողը Սյունիքում, Opel-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում

28-ամյա զինծառայողը Սյունիքում, Opel-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում

Երեկ՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Անդրանիկ Խալաթյանը իր վարած Opel Astra 90 XA 066 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Խալաթյանը զինծառայող է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը