Հասարակական կազմակերպությունները Արամ Սաֆարյանին կոչ են անում միանալ իրենց պահանջին
ՀՀ ԱԺ-ի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նոր նախագահ Արամ Սաֆարյանին ներկայացվեց «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը հետ կանչելու վերաբերյալ հասարակական կազմակերպությունների պահանջը:
Հասարակայնության անունից Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամը (CDPF) նամակով դիմեց Արամ Սաֆարյանին: Նամակին կցված է այն հասարակական կազմակերպությունների ցուցակը, որոնք ստորագրել են այդ օրինագիծը հետ կանչելու պահանջի տակ' ընդամենը 278 ՀԿ եւ 74 ֆիզիկական անձ: Արամ Սաֆարյանին ուղարկվեց նաեւ հարցում այն մասին, թե որ փուլում է գտնվում այդ օրինագծի քննարկումը, եւ գրավոր հիմնավորում, թե ինչու են հասարակական կազմակերպությունները դեմ հանդես գալիս այս օրինագծին:
Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունները հայտարարեցին այն մասին, որ նոր օրինագիծը Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ զարգացման համար վտանգ է ներկայացնում: Չինովնիկների կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ վերահսկողություն սահմանելը կհանգեցնի Հայաստանում ժողովրդավարական գործընթացների քանդմանը' փոխարինելով դրանք կեղծ ժողովրդավարական գործընթացներով, ինչը, վերջիվերջո, կարող է հանգեցնել նեոբոլշեվիզմի վերադարձին:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ