Լրահոս

01.08.2018 13:51


«Կույրերի միավորման» անդամները բողոքի ակցիա են անցկացրել (տեսանյութ)

«Կույրերի միավորման» անդամները բողոքի ակցիա են անցկացրել (տեսանյութ)

Այսօր Իսահակյանի արձանի հարևանությամբ բողոքի ակցիա էին իրականացնում «Կույրերի միավորման» անդամները: Tert.am-ի հետ զրույցում տեսողական խնդիրներ ունեցող մի շարք անձինք նշեցին, որ պահանջում են լուծարել վարչության կազմն ու միավորման նախագահ Աբել Հակոբյանի հրաժարականը: Նրանց խոսքով՝ արտահերթ համագումար պետք է նշանակվի վարչության նոր կազմ ընտրելու համար:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ միավորումը թալանվում է, տարբեր քաղաքներում կգտնվող տարածքները կամ վաճառվում են կամ կոպեկներով տրվում վարձակալության:

Մի շարք երիտասարդներ վստահեցրին, որ խոչընդոտում են, որ իրենց «Կույրերի միավորման» անդամատոմս տրվի, լինում են դեպքեր, երբ ընդունում են միավորման մեջ, բայց այդպես էլ անդամատոմս չեն տալիս տարիներ շարունակ:

Նրանք ընդգծեցին նաև, որ գործող ղեկավարը 60-ականներից զբաղեցնում է իր պաշտոնը և երիտասարդ կադրերին տեղ չի տալիս:

Այս խորագրի վերջին նյութերը