Լրահոս

01.08.2018 11:09


Արմավիրում 35-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթե դարպասին, կոտրել այն և կողաշրջվել. կա 1 զոհ

Արմավիրում 35-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթե դարպասին, կոտրել այն և կողաշրջվել. կա 1 զոհ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբրգական ավտովթար է տեղի ունեցլ Արմավիրի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Խաչատուր Նալբանդյանը իր վարած Opel մակնիշի 35 FP 983 համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե դարպասին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Խ. Նալբանդյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Մկրտիչ Խաչատրյանը, 37-ամյա Ոսկան Խաչատրյանը և Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Մրազ Սադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։

Ժամը 03։30-ի սահմաններում Խ. Նալբանդյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Մ. և Ո. Խաչատրյանները հարազատ եղբայրներ են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը