Լրահոս

01.08.2018 11:00


Փյունիկը հաղթել է Տոբոլին (տեսանյութ)

Փյունիկը հաղթել է Տոբոլին (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» մրցեց «Տոբոլի» հետ: Առաջին խաղն ավարտվել էր ղազախական ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Երկրորդ խաղն անցավ դրամատիկ պայքարում ու ավարտվեց երևանյան ակումբի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գնդակը 83-րդ րոպեին խփեց Կոնատեն՝ անդրադարձից հետո:

Նշենք, որ 89-րդ րոպեին դաշտի կենտրոնում կանոնները խախտելու համար երկրորդ դեղին քարտը ստացավ ու հեռացվեց Պետրոս Ավետիսյանը:

Այսպիսով, Տալալաևի թիմը հաղթում է պատասխան մրցավեճում ու հայկական ֆուտբոլի պատմության մեջ դառնում է առաջին ակումբը, որը դուրս է գալիս եվրագավաթների 3-րդ փուլ:

ԵԼ-ի 3-րդ փուլում «Փյունիկը» մրցելու է «Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել)-«Ռադնիչկի» (Նիս, Սերբիա) զույգի հաղթողի հետ:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը