Լրահոս

26.02.2010 15:57

Պատմաբան. «Չկա պետական մտածողություն, չկա պետական վերաբերմունք...»

Պատմաբան. «Չկա պետական մտածողություն, չկա պետական վերաբերմունք...»

Պատմաբան Արմեն Կարապետյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով ադրբեջանցիների կողմից կեղծիքի միջոցով քարոզվող Խոջալուի դեպքերի մասին՝ ասել է, թե ոչ միայն միջազգային, այլև հայ հասարակությանն է անհրաժեշտ ճիշտ տեղեկատվություն տալ այդ դեպքերի մասին։

-Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն էլ դեռ չգիտի, թե ինչ կարգի դեպքեր են եղել իրականում, և թե  իրականությանը որքան չհամապատասխանող են ադրբեջանցիների հորինածները։ Շատ մարդիկ, խավեր կան Հայաստանում, որոնց համար առասպել է մնում Խոջալուում եղածը։ Այդ պատճառով անհրաժեշտ է հանրամատչելի ձևով ներկայացնել իրադարձությունները և Խոջալուի հետ կապված որոշ պատմական տեղեկանքներ,-նշել է նա։

Հարցին՝ ինչո՞ւ պատմաբանները չեն զբաղվում այդ խնդրով, ո՞րն է նրանց դերակատարումը, Արմեն Կարապետյանը պատասխանել է, թե դա պիտի պետական քաղաքականություն լինի։

-Անհատը չի կարող իր ջանքերով հասնել ամեն ինչի։ Պետությունը պետք է ԵՊՀ պատմության ամբիոնին կամ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտին համապատասխան աշխատանքներ հանձնարարի, որ դրա վերաբերյալ ուսումնասիրություն կատարեն, աշխատություններ տպագրեն։ Պետությունը պետք է զբաղվի դրանով, բայց մեր պետությունը նման պատվեր չի դնում պատմաբանների առջև։ Չկա պետական մտածողություն, չկա պետական վերաբերմունք,-հավելել է պատմաբանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։