Լրահոս

31.07.2018 16:47


Կոտայքում բախվել են Газель-ն ու Mercedes-ը, վերջինը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Կոտայքում բախվել են Газель-ն ու Mercedes-ը, վերջինը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 35 MG 829 համարանիշի և ГАЗ 2705 մակնիշի 35 DG 702 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Газель-ը բարձված է եղել ձմերուկով և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Газель-ի վարորդը, ով բախվել է Mercedes-ին։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը