Լրահոս

31.07.2018 12:19


«Վագա» ռեստորանային համալիրից «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա քաղաքացի

«Վագա» ռեստորանային համալիրից «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա քաղաքացի

Երեկ՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղից իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր, ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ քաղաքացին ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ջրվեժ գյուղի «Վագա» ռեստորանային համալիրից և նա Երևանի բնակիչ՝ 20-ամյա Տիգրան Հարությունյանն է։

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը