Լրահոս

26.02.2010 14:35


Փախստականների թիվ մեկ խնդիրը բնակարանների ձեռքբերումն է

Փախստականների թիվ մեկ խնդիրը բնակարանների ձեռքբերումն է

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, խոսելով ՀՀ-ում ապրող փախստականների խնդիրների մասին, նշել է, որ իր կարևորությամբ առաջնայինը բնակարանների խնդիրն է։

-Բանակարանայինը յուրահատուկ խնդիր է, և հաշվի առնելով այս հանգամանքը՝ կառավարությունը պարտավորություն է վերցրել «ծածկով ապահովել» ծրագրի իրականացումը։ 2004թ. ծրագրով 3470 ընտանիքի բնակարանով ապահովելու հարց պիտի լուծվեր, և սկսած 2005-ից՝ պետական բյուջեից գումարներ նախատեսվեցին դրա համար։ Հանրապետության մարզերում իրականացվեց ծրագիրը՝ սերտիֆիկատների միջոցով բնակարանների ձեռքբերումը, և անցած տարիներին ավելի քան 1000 ընտանիք ստացավ այդ սերտիֆիկատները։ Նրանցից ավելի քան 700-ը կարողացել է իրացնել վկայագրերն ու ձեռք բերել բնակարան կամ առանձնատուն,-նշել է նա։

Ըստ Գագիկ Եգանյանի՝  ծրագրում ընդգրկված է շուրջ 1200 ընտանիք, և այդ ծրագրի գինն էլ կազմում է ավելի քան 40 մլն դոլար։

-Սա մեր երկրի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է։ Այս տարի ծրագրվում է իրականացնել միջազգային շատ խոշոր համաժողով դոնորների մասնակցությամբ։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ -ի փախստականների հանձնակատարի հետ համատեղ, ինչը կմեծացնի գումարներ ստանալու հավանականությունը,-նշել է նա։

Գագիկ Եգանյանի խոսքերով՝ այս տարի այդ ծրագրի համար բյուջեից գումար չի նախատեսվել՝ պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամով, իսկ 2009-ին, ինչպես 2008-ին, 815 մլն դրամ է հատկացվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը