Լրահոս

30.07.2018 20:07


Բնակարանում հայտնաբերվել է դի

Բնակարանում հայտնաբերվել է դի

Հուլիսի 30-ին, ժամը 14:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի միջանցքում հայտնաբերվել է բնակչի կախված դին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն իջեցրել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ա. Խ.-ի (1957 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը