Անդրադառնալով գազի գնի թանկացման թեմային՝ ԱԺ քառօրյային հաջորդող ճեպազրույցի ընթացքում Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն ասել է.
-Քանի որ ՀՀ-ում մտածելակերպը պտտվում է միայն դրամ վաստակելու շուրջ, համոզված եմ, որ այս թանկացումը վերջինը չի լինելու։ Թանկացման բեռը միշտ դնում են ամենափոքր, թույլ օղակի վրա։
Նռանյանն ասել է, թե պետք է հասկանալ, որ չի կարելի սակագնի բարձրացումը դիտարկել միայն որպես այդպիսին. «Հարցն այն է, որ մենք խնդիրները դիտարկում ենք առանձին-առանձին, դրա համար չենք կարողանում դրանք լուծել»։
-Առաջնայինը ոչ թե պետություն, ազգային տնտեսություն կառուցելը, ազգային պետականությունը հզորացնելն է, այլ փող վաստակելը։ Փող են վաստակում ամենաաղքատ քաղաքացիներից մինչև ամենահարուստը։ Արժեքային այս համակարգում մենք միշտ ունենալու ենք այս մրցապայքարը, որն արտահայտվում է նաև գների թանկացման մեջ,-նկատել է Արա Նռանյանը։
Արա Նռանյան. «Առաջնայինը փող վաստակելն է»

7or.am