Առաջիկայում Թուրքիայում հայ համայնքը պետք է կատարի պատրիարքի ընտրություններ: Սահակ եպիսկոպոս Մաշալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պատրիարքի կառավարումը ցմահ է։ Ըստ այդմ որոշվել էր ընտրել համապատրիարք։ Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ ներկայումս Պոլսո պատրիարքի առողջական վիճակը շատ ծանր է։ Ըստ եպիսկոպոսի՝ նա հիշողության կորուստ ունի և չի կարող ընտրվել որպես համապատրիարք:
«Ընտրվել է հանձնախումբ, որը պետք է կազմակերպի ընտրություններ: Այդ հանձնախումբն էլ իրեն իրավունք է վերապահել ընտրել ոչ թե համապատրիաք, այլ նոր պատրիարք»,-ասել է Սահակ եպիսկոպոսը:
Ամեն դեպքում ստացվում է խճճված իրավիճակ, որին էլ անդրադարձել է եպիսկոպոսը. «Այսպիսով, ստացվում է, որ իրականում պատրիարքի պատշոնն արդեն իսկ զբացեղրած է. կա պատրիարք, ով, սակայն, չի կարողանում ղեկավարել»:
Ինչպես նշեց եպիսկոպոսը, խնդրի լուծման տարբերակներից մեկը հետևյալն է՝ նորընտիր պատրիարքը կոչվելու է ոչ թե 85-րդ պատրիարք, այլ 84-րդ պատրիարքի աթոռակից պատրիարք: Համաձայն մյուս տարբերակի՝ պատրիարքությունը պաշտոն է, և եթե պատրիարքը հիվանդության պատճառով չի կարող պաշտոնավարել, ուրեմն նա այլևս պատրիարք չէ: Ըստ այդմ էլ առաջարկվել է նոր պատրիարքի ընտրություն անցկացնել:
Պատրիա՞րք, թե՞ աթոռակից պատրիարք