Լրահոս

26.02.2010 14:10

Գ. Եգանյան. «Դարասկզբի նույն թուրքը նույն եղանակով եղեռնագործություն իրականացրեց նաև դարավերջին»

Գ. Եգանյան. «Դարասկզբի նույն թուրքը նույն եղանակով եղեռնագործություն իրականացրեց նաև դարավերջին»

Հայաստանի պատմության մեջ փետրվարի 28-ը մտավ Սումգայիթի  ջարդեր անվամբ:
1988-ի փետրվարյան այս օրերին Ադրբեջանը ծրագրավորված կերպով հայերի ջարդ էր իրականացնում։ Հետագայում Ադրբեջանը հայտարարեց, որ հայերն ամեն ինչ չափազանցնում են. իրականում դրանք սովորական խուլիգանական դեպքեր են եղել: Սակայն ջարդերի զոհ էին դարձել հարյուրավոր մարդիկ։ Պաշտոնական տվյալների համաձայն զոհերի թիվը 26 է, սակայն  մահվան վկայականների վրա հիմնված հաշվարկային ապացույցների համաձայն այդ օրերին 100-ից ավելի մարդ է մահացել: ՀՀ տարածքային կառավարման նախարարության  միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը լրագրողների հետ հադիպման ժամանակ նախ մեկ րոպե լռությամբ հարգել է Սումգայիթի ջարդերից զոհվածների հիշատակը, ապա այդ բռնարարքները որակել որպես եղեռնագործություն։

-Մինչ սպանությունները հայերին ենթարկել են դաժան կտտանքների, իսկ մի մասին էլ կենդանի այրել։ Դարասկզբի նույն թուրքը նույն եղանակով եղեռնագործություն իրականացրեց նաև դարավերջին։ Նույն արյունոտ յաթաղանը, որը բարձրացվել էր հազարամյա մշակույթ կրող ազգի բնաջնջման խնդիրը լուծելու համար, 20-րդ դարի վերջում էլ գործեց նույն կերպ։ Սումգայիթից  հետո այլ վայրերից ևս՝ Կիրովաբադ, Գյանջա, Բաքու և այլն,  սկսեցին տեղահանումները նույն ջարդարարությամբ։ Արդյունքում մենք ունեցանք ավելի քան կես միլիոնի հասնող տեղահանվածներ, որոնք մի քանի օրվա ընթացքում դարձել էին տնավեր,-նշել է նա։

Ըստ Գագիկ Եգանյանի՝ տեղահանվածներից 360 000-ը Հայաստանն են ընտրել որպես ապաստան, և 1988-ի փետրվարյան դեպքերից հետո Հայաստանը զգայուն պատրաստակամությամբ ընդունել է փախստականներին ու օգնելու պատրաստակամություն հայտնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։