Ամերիկահայերից կազմված «System of a Down» խումբը, որը վերջերս է հայտարարել ստեղծագործական արձակուրդի ավարտի մասին, համերգով Մոսկվա է այցելելու։
2011թ. հունիսի 21-ին խումբը ելույթ է ունենալու «Օլիմպիական» մարզահամալիրում։ Այս մասին տեղեկացվում է շոուի կազմակրպիչ «Мельница» համերգային գործակալության կայքում։ Խմբի կայքում, սակայն, նախատեսված համերգի մասին տեղեկություն դեռևս չկա։
«System of a Down»-ը, որը գործունեությունը հինգ տարուց ավելի դադարեցրել էր, միացման մասին պաշտոնապես հայտնել է 2010թ. նոյեմբերին։ Խումբը հայտնել է Եվրոպայի ամառային տասնյակ փառատոներին իր մասնակցության մասին, սակայն նշել է, որ դեռևս չի կազմում այնպիսի ծրագրեր, ինչպիսին նոր սկավառակ թողարկելն է։
Նշենք, որ «System of a Down» խումբը 1995թ. Լոս Անջելեսում ձևավորվել է ազգությամբ հայ երգիչ Սերժ Թանգյանի, կիթառահար Դարոն Մալաքյանի, բասահար Շավո Օդաջյանի և թմբկահար Ջոն Դոլմայանի ջանքերով։ Իրենց ողջ գործունեության ընթացքում խումբը ստուդիական 5 ալբոմ է ձայնագրել, որոնցից յուրաքանչյուրը դարձել է պլատինե։ Խմբի դադարի ընթացքում Թանգյանը մենակատար է եղել, Մալաքյանն ու Դոլմայանը հիմնել են «Scars On Broadway» խումբը, իսկ Օդաջյանը «Wu-Tang Clan» խմբի հետ էր ձայնագրվում։
«System of a Down»-ը Մոսկվայում համերգ է տալու