Լրահոս

26.02.2010 13:44

Րաֆֆի Հովհաննիսյանը և Լարիսա Ալավերդյանը կմասնակցեն Policy Forum Armenia-ի երկրորդ տարեկան համաժողովին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ևխմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը փետրվարի 28-ից մարտի 2-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կմասնակցեն Policy Forum Armenia-ի (PFA, http://www.pf-armenia.org) տարեկան երկրորդ համաժողովին, որը նվիրված է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Այդ հեղինակավոր համաժողովի թեման Հայաստանի եւ Սփյուռքի փոխներգրավվածության ապահովումն է Հայաստանի ժողովրդավարացման, հայ-թուրքական արձանագրությունների, տնտեսական ոլորտի, կառավարման և համակարգային բարեփոխումների խնդիրներում:

Համաժողովին իրենց մասնակցությունն են բերելու Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հասարակական, հետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, համալսարանականներ, մտավորականներ, դիվանագետներ եւ միջազգային գիտական հեղինակություններ, նրանց թվում' աշխարհահռչակ հայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը:

Համաժողովի առաջին օրը՝ փետրվարի 28-ին, Վաշինգտոնի բարձրակարգ ընդունելությունների Cosmos ակումբում PFA-ն կներկայացնի «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. Անկախությունից 20 տարի անց» զեկույցը:

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։