Լրահոս

28.07.2018 22:19


41-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է բետոնե արգելապատնեշին. բանակից զորացրված զինվորները տեղափոխվել են հիվանդանոց

41-ամյա վարորդը Nissan Tiida-ով բախվել է բետոնե արգելապատնեշին. բանակից զորացրված զինվորները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արտակ Սարգսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 RX 738 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Սարավանի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Սարգսյանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 20-ամյա Ռոբերտ Չիլինգարյանը և Գյումրիի բնակիչ՝ 20-ամյա Միքայել Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ծառայել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և զորացրվել ու վերադառնում էին տուն, իսկ եթե բետոնե արգելապատնեշը չլիներ, ապա ավտոմեքենան մի քանի մետր կգլորվեր ձորը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը