Գալուստ Սահակյանը խորհուրդ է տվել Սերժ Սարգսյանի հայտարարությունը մաքուր ընդունել
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին լրագրողները հարցրել են՝ ինչպես է մեկնաբանում Կիևում Ս. Սարգսյանի և Ա. Դավութօղլուի հանդիպման ժամանակ նախագահի հնչեցրած այն միտքը, որ եթե Թուրքիան ողջամիտ ժամկետում չվավերացնի արձանագրությունները, Հայաստանը կդադարեցնի գործընթացը։
-Այդ հարցադրումն ինձ պետք է չտայիք, որովհետև Սերժ Սարգսյանն է այդ մասին ասել, իսկ դա նաև ձուլված է թիմի կարծիքով։ Մեկնաբանները թող ուրիշը լինեն,-պատասխանել է Գալուստ Սահակյանն ու ավելացրել, թե ինքն այլ կերպ է մտածում,-այսօր Թուրքիայում քաղաքական իրավիճակը շատ բևեռված է, ծայրահեղ։ Թուրքիայում միշտ էլ հնարավոր է պետական, զինվորական հեղաշրջում։
-Միջազգային հանրության հորդորները և պահանջները որոշակիորեն կարագացնեն լուծումները։ Պատահական չեմ համարում «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի փոփոխությունները։ Դրանով սցենարներն ամբողջացան, և ինչպես նախորդ անգամներն եմ ասել, նույնիսկ եթե հետ վերցնենք, նույնիսկ եթե Թուրքիան չվավերացնի, մեր պայքարը չի կանգնելու,-ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու ավելացրել, թե պայքարի շարունակման համար լիուլի օգտագործելու ենք այն գործիքները, որոնց աշխարհն է տիրապետում։
Գալուստ Սահակյանն ասել է նաև, թե այսօր Թուրքիան և՛ միջազգային կարծիքի, և՛ իր ներքաղաքական իրավիճակների մեջ ցայտնոտի մեջ է.
-Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի բոլոր հայտարարությունները պետք է ընդունել ուղիղ, մաքուր, անկեղծ։

7or.am