Լրահոս

28.07.2018 12:37


Վթարային ջրանջատում Աշտարակում, Սասունիկում և Օշականում

Վթարային ջրանջատում Աշտարակում, Սասունիկում և Օշականում

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայանի էլեկտրասնուցման համակարգի խափանումներով պայմանավորված, ներկայումս դադարեցվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի զգալի մասի, Սասունիկ գյուղի եւ Օշական գյուղի ձախ ափի ջրամատակարարումը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքները կավարտվեն առաջիկա ժամերին, որից հետո նշված տարածքներում կվերականգնվի ջրամատակարարման գործող գրաֆիկը:

Այս խորագրի վերջին նյութերը