Լրահոս

26.02.2010 13:24


Ապրիլի 1–ից գազի գները կթանկանան

Ապրիլի 1–ից գազի գները կթանկանան

Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի համար սահմանել հետևյալ սակագները։

Առաջին՝ ամսեկան մինչև 10,0 հազ խմ սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը 132 հազ դրամ սպառված յուրաքանչյուր հազ խմ բնական գազի համար, ներառյալ ԱԱՀ-ն, և երկրորդ՝ ամսեկան 10,0 հազ խմ և ավելի սպառողներին վաճառվող, 7900 կկալ/խմ ջերմարարություն ունեցող բնական գազի սակագինը՝ 243դ. 13 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սպառված յուրաքանչյուր հազ խմ բնական գազի համար, ներառյալ ԱԱՀ-ն։

Այսպիսով, բնակչության համար գազը կթանկանա 37,5%-ով, իսկ ձեռնարկությունների համար՝ 13%-ով։

Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2010թ. ապրիլի 1-ից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը