Լրահոս

26.02.2010 13:15


Ադրբեջանը կրկին խոսում է պատերազմի հավանականության մասին

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասկերովը հայտարարել է ռազմական ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մասին։ Նա ընդգծել  է պատերազմի անխուսափելիությունը, եթե «հայերը դուրս չգան գրավյալ տարածքներից»։ Մինչ այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, թե իրենք այլևս չեն կարող ևս 15 տարի սպասել, և պատերազմի սպառնալիքը գնալով մոտենում է։ Հիշեցնենք, որ «7օր»-ի խնդրանքով անդրադառնալով այդ հայտարարությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեյրան Շահսուվարյանն ասել էր.

-Արդեն սովորել ենք այդ հայտարարություններին։ Եթե Ադրբեջանը թեկուզ 5 րոպե համոզված լինի, որ պատերազմում հաղթանակի կհասնի, բոլորդ էլ համոզված եք, որ նա կսկսի այդ պատերազմը։

Ս. Շահսուվարյանը նաև հավելել էր, որ Ս. Աբիևի այդ հայտարարությունը հավանաբար ներքին օգտագործման և Ադրբեջանի ժողովրդին ինչ-որ բան ցույց տալու համար է արվել։

Այս խորագրի վերջին նյութերը