Լրահոս

27.07.2018 21:16


Լավրովն ու Մնացականյանը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Մնացականյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն հուլիսի 27-ի հեռախոսազրույց են ունեցել և քննարկել ինտեգրացիոն միություններում երկու երկրների հարաբերությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը:

«Քննարկվել են երկկողմ համագործակցության և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության առանձին հարցեր»,- ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը