Լրահոս

27.07.2018 18:05


Նաիրա Զոհրաբյանը տեղափոխվել է հիվանդանոց

Նաիրա Զոհրաբյանը տեղափոխվել է հիվանդանոց

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հոսպիտալացվել է. նա տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ Նաիրա Զոհրաբյանը հավանաբար թունավորվել է աղբավայր այցելության հետեւանքով:

Նշենք, որ այսօր Նաիրա Զոհրաբյանը եղել է Ազգային ժողովում, որտեղ մասնակցել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստին: Այնուհետեւ եղել դատարանում՝ «Սասնա Ծռերի» դատին: Ավելի ուշ նրա ինքնազգացողությունը վատացել է:

Հիվանդանոցից տեղեկացրին, որ այս պահին նա կաթիլային բուժում է ստանում, ընդհանուր վիճակը հանգիստ է:

Այս խորագրի վերջին նյութերը