Լրահոս

26.02.2010 12:40


Հրապարակվել են հաշվապահների որակավորման թվով յոթերորդ քննության արդյունքները

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում այս տարվա ընթացքում անցկացված հաշվապահների որակավորման թվով յոթերորդ քննության արդյունքները: Համաձայն այդ տվյալների' հրավիրված 17 դիմորդներից քննությանը մասնակցել են 14 դիմորդ, որոնցից 7-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման  7 քննություն, որոնց արդյունքներով մասնակից 105 դիմորդներից 50-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում ս.թ.փետրվարի 27-ի դրությամբ 271 հաշվապահ ունի որակավորման վկայական:        

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը