Լրահոս

26.02.2010 11:16

ԱՄՆ-ը մերժել է Իսրայելին Իրանի դեմ համագործակցելու հարցում

«Իրանը ոչ միայն խնդիրներ է ստեղծում Իսրայելի, այլև ամբողջ աշխարհի համար։ Անհրաժեշտ է Իրանի նկատմամբ կիրառել խիստ պատժամիջոցներ՝ կանգնեցնելու այդ երկրի միջուկային ծրագրերը»,-հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Էխուդ Բարաքը իր ամերիկացի գործընկեր Ռոբերտ Գեյթսի հետ հանդիպման ժամանակ։ Սակայն Բարաքի արած դիտարկումից մի քանի ժամ առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ճիշտ հակառակ հայտարարությունն է արել։ «Մենք մտադիր չենք պատժամիջոցներ կիրառել որոնք կվնասեն Իրանի ժողովրդին։  Դա անարդյունավետ միջոց է»,-ասել է Քլինթոնը։

Ըստ «Курсор»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։