«Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը Սումգայիթյան Ցեղասպանության 22-րդ տարելիցի կապակցությամբ
Ուղիղ 22 տարի առաջ այս օրը Ադրբեջանի հայաշատ Սումգայիթ քաղաքում սկսվեց այն, ինչ սերունդներն հիշելու են իբրև հայերի զանգվածային կոտորած և տեղահանություն: Այդ երկրի քաղաքական իշխանության բացարձակ աջակցությամբ և պատվերով ազերի վայրագ ամբոխը հարձակվեց խաղաղ ապրող հայ բնակչության վրա, կոտորեց և անդամալույծ դարձրեց շատերին: Այդ ողբերգական օրերից տարիներ անց ,քաղաքակիրթ և մարդու իրավունքների պաշտպանե միջազգային հանրությունը որևէ իրավական գնահատական չի տվել սումգայիթյան Եղեռնին: Ավելին, Ադրբեջանը մինչև այսօր շարունակում է իր ռազմաշունչ ճոռոմաբանությունը' պատերազմի սպառնալիքներ տեղալով Հայաստանի և Արցախի վրա:
Սումգայիթը Ցեղասպանություն էր' Ցեղասպանություն, որի հիմքը դրվեց դեռ անցած դարի սկզբին, շարունակվեց տասնյակ տարիներ և հասավ մինչև Բաքու և Մարաղա:
Նոր սումգայիթներ հնարավոր չէ բացառել այնքան ժամանակ, քանի դեռ նախորդներին չի տրվել իրավական գնահատական, չեն հայտնաբերվել և իբրև ռազմական հանցագործներ չեն դատապարտվել Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի հայկական ջարդերի կազմակերպիչները:

ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն