Լրահոս

25.07.2018 23:00


Արարատի մարզում բախվել են Opel-ն ու նորակոչիկներ տեղափոխող Volkswagen-ը․ կան վիրավորներ

Արարատի մարզում բախվել են Opel-ն ու նորակոչիկներ տեղափոխող Volkswagen-ը․ կան վիրավորներ

Այսօր հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան -Մեղրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում Զանգակատուն գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen մակնիշի 200 TT 12 համարանիշի և Opel մակնիշի 35 GL 750 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են՝ 2-ը՝ Արարատի, 2-ը՝ Եղեգնաձորի բժշկական կենտրոններ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen-ը մեկնում էր Արցախի Հանրապետություն, իսկ ուղևորները եղել են նորակոչիկներ, ովքեր մեկնում էին զինվորական ծառայության։ Եվ ըստ տեղեկությունների՝ վիրավորներից 2-ը նորակոչիկներ են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը