Լրահոս

26.02.2010 10:41

Հ. Քլինթոնի համար Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ցանկալի չէ

Հ. Քլինթոնի համար Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ցանկալի չէ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կարծիքով Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարող է խանգարել հայ-թուրքական գործընթացին։ «Ցանկալի չէր լինի, որ ԱՄՆ Կոնգրեսը որևէ բանաձև ընդուներ հայերի ցեղասպանության վերաբերյալ։ Այս փուլում, երբ մենք բոլորս աշխատում ենք հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ նման բանաձևի ընդունումը չի կարող օգուտ բերել այդ գործընթացին»,-ելույթ ունենալով Կոնգրեսում՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ «Մեր բոլոր քայլերն ու գործողությունները պետք է ուղղված լինեն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, և ոչ թե խոչընդոտեն դրանց։ Ե՛վ ես, և՛ նախագահ Օբաման մնում ենք այն կարծիքին, որ կողմ ենք այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին և դեմ ենք այն որոշումներին, որոնք կարող են վնասել գործընթացին»,-հայտարարել է Հիլարի Քլինթոնը։

Ըստ «CNN-Turk»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։