Լրահոս

25.07.2018 14:22


Վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում

Վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում

Հուլիսի 25-ին, ժամը 00:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսահակյան թաղամասի թիվ 2/2 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, ինչի հետևանքով քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Այս խորագրի վերջին նյութերը