Լրահոս

25.07.2018 18:07


Երևանում և Արգավանդում օձեր են հայտնաբերվել

Երևանում և Արգավանդում օձեր են հայտնաբերվել

Հուլիսի 24-ին, ժամը 19:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են երևանյան տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 24-ին, ժամը 14:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիրի 29-րդ փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 24-ին, ժամը 02:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի Գ-3 թաղամասում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը