Լրահոս

25.02.2010 17:40

Թուրք պատգամավոր. «Մինսկի խմբի փոփոխության հարցը պետք է փոխվի ԵԱՀԿ նախարարների հանձնաժողովում»

«Day.az»-ին տված հարցազրույցում «Ի՞նչ եք կարծում՝ Մինսկի խմբի շրջանակներում ի՞նչ կտա Ղարաբաղի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը» հարցին ԵԱՀԿ նախարարների հանձնաժողովի թուրքական պատվիրակության ղեկավար, «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության պատգամավոր Ալադին Բյուքքայը պատասխանել է.

-Ղազախստանի նախագահության ժամանակաշրջանը կարելի է համարել Ղարաբաղի հարցի լուծման հնարավորության ժամանակաշրջան։ Բնականաբար, այստեղ շատ բան կախված է պաշտոնական Աստանայի կողմից կարգավորմանն ուղղված փորձերի ուժգնացումից և Ղազախստանի հետ խորհրդակցելու կողմերի հետաքրքրվածությունից։ Օգտվելով նախագահությունից՝ Ղազախստանը ցանկության դեպքում կարող է արագացնել Մինսկի խմբի գործունեությունը և աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ հստակ արդյունքների հասնելուն։

ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի Ադրբեջան և Հայաստան կատարած այցի ժամանակ քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ղազախստանի մասնակցության հարցը։ Սակայն դուք գիտեք, որ նոր երկրի մասնակցության համար խմբի ձևաչափը պետք է փոխվի. պետք է կա՛մ մեծացնել համանախագահող երկրների քանակը, կա՛մ փոխել համանախագահներին։ Այդ հարցը պետք է որոշվի ԵԱՀԿ նախարարների հանձնաժողովում։ Կարծում եմ՝ ամենաիրական քայլերը հակամարտության լուծման արագացման համար կլինեն Ղազախստանի բանակցությունները Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։