Լրահոս

23.07.2018 22:22


Սարալանջում բախվել են Toyota Sequoia-ն և ЗиЛ-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Սարալանջում բախվել են Toyota Sequoia-ն և ЗиЛ-ը․ կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր, հուլիսի 23-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի Սարալանջ գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Sequoia մակնիշի 58 VՕ 888 համարանիշի և ЗиЛ մակնիշի 14 ԼU 235 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 4 հոգի տեղափոխվել են Արթիկի հիվանդանոց։

Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի, վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Sequoia-ն հաշվառված է Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 44-ամյա Ժիրայր Հակոբյանի անվամբ, իսկ ЗиЛ-ը Արթիկ քաղաքի բնակիչ 65-ամյա Արամ Հովսեփյանի անվամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություներով, ЗиЛ-ի վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը