Լրահոս

25.02.2010 17:22

Կ. Խոդիկյան. «Հասել ենք այն աբսուրդին, որ կեղծվում է ամեն ինչ՝ նախագահի ընտրություններից մինչև «Եվրատեսիլ»»

Կ. Խոդիկյան. «Հասել ենք այն աբսուրդին, որ կեղծվում է ամեն ինչ՝ նախագահի ընտրություններից մինչև «Եվրատեսիլ»»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձակագիր Կարինե Խոդիկյանն ասել է, թե Հայաստանում տիրող իրավիճակն անտանելի է։

-Մեզանից յուրաքանչյուրն էլ հասկանում է, որ այս վիճակն անհնար է։ Հասել ենք այն աբսուրդին, որ կեղծվում է ամեն ինչ՝ նախագահի ընտրություններից մինչև «Եվրատեսիլ»,-նշել է նա։

Ըստ Կարինե Խոդիկյանի՝ հիմա եթերից քարոզվող մեր ժամանակի հերոսի կերպարներն են, որ թույլ են տալիս երկրում ամեն տեսակ անարդարությունների հանդուրժումը։

-Կարելի էր սերիալներ ստեղծել դատավորների, բժիշկների, ուսուցիչների, այն փաստաբանների մասին, որոնք ազնվորեն իրենց գործն են անում։ Նայում ենք ու տեսնում, թե  մեր երկիրն ինչ աբսուրդ վիճակի է հասել. դատախազն ավելի քիչ է պահանջում մեղադրյալին բանտարկել (նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը), իսկ դատավորն ավելի շատ է տալիս։ Եթե ժամանակին իմ նշած կերպարներով սերիալներ ստեղծեին, այսօր այդ վճիռը չէր կարող իրականացվել։ Եթե ազնիվ բժշկի կերպար ստեղծվեր էկրանին, չէին ասի, որ մարտի մեկին խոզի լեզու ու չգիտես ինչի ծնոտ է հայտնվել։ Ուրեմն եկեք շատ լուրջ հասկանանք, որ լավ էլ մտածված այս քանի տարիներին նման հերոսների ստեղծման ճանապարհը փակվել է,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։